Բանից պարզվում է՝բաքուն որոշել է Նիկոլից հաշ՛իվ պահանջել՝ կապված նաև Ամուլսարի հետ: Մասնավորապես՝ «Environmental Protection First»-ը դիմել է Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով Ամուլսարի հանքավայրում պայմաններ ստեղծել, որպեսզի Ադրբեջանի և այլ արտասահմանյան երկրների բնապահպանական և առողջապահական ՀԿ-ները մշտադիտարկում անցկացնեն։Ադրբեջանցիները իրենց աջակցությունն են հայտնել հայ բնապահպաններին՝կոչ անելով Հայաստանին անհապաղ դադարեցնել հանքի շահագործումն ու «բացել դռները»՝ բնապահպանական մոնիթորինգի համար: 

 

Անշուշտ, Ամուլսարի հանքի շահագործումը խիստ անցանկալի կլինի Հայաստանի բնության համար,քանի որ այդպիսով Հայաստանի հարավի մի զգալի հատված կարող է իսկապես դառնալ ամուլ՝ հարվածի տակ դնելով ոչ միայն Ջերմուկի գոյությունը,այլև մարդկանց առողջությունն ու երկրի ապագան առհասրաակ: Բայց արդյոք թշնամու նպատակը հայոց բնությունը հնարավրինս անաղարտ պահելն է,թե՞ իրականում բնապահպանական խնդրի տակ փոձեր է արվում Հայաստանի նկատմամբ ուժեղացնել դոմինանտությունը: 

 

Կասկած չկա,որ բաքուն փորձում է առիթ-անառիթ խառնվել Հայաստանի ներքին գործերին՝ Նիկոլի առաջ դնելով նորանոր պահանջներ։ Այս իմաստով շատ հետաքրիր է՝ Նիկոլը կհամարձակվի՞ բաքվին «չէ» ասել: Օրինակ՝ հայկական բանակը թշնամու վերահսկողության տակ դնելու հարցում նա կարծես «իզմեր» չունի, բայց արդյոք Հայաստանի բնության պահպանության հարցում նա նույնքան անկաշկանդ կգտնվի՞: 

 

Նիկոլին մնար, ոչ միայն Ամուլսարը,այլև Հայաստանի բոլոր հանքերը դներ ադրբեջանցիների խոշորացույցի տակ,  բայց քանի որ  խնդիրներ կարող են ծագել՝ հանրային արձագանքի հետ կապված,մեծ է հավանականությունը, որ ազերիների բայղուշությունը առայժմ կմնա անարձագանք: 

 

Նիկոլը նրանց Հայաստան կհրավիրի խաղաղության պայմանգիր կնքելուց հետո, երբ Հայաստանը լիովին ամորձատված կլինի՝ դրվելով թուրքերի տրամադրութայան տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել